Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիների սննդային քմահաճությունները. morevmankan.am

Հղիների սննդային քմահաճությունները. morevmankan.am

Հղի կնոջ մոտ հաճախ տարօրինակ սննդային ցանկություն է արտահայտվում որևէ մթերքի՝ թթու վարունգի, անգամ ոչ ուտելի ինչ-որ նյութի՝ կիրի, կավիճի նկատմամբ: Դա սովորաբար բացատրվում է կնոջ օրգանիզմում որոշակի նյութերի պակասով:

Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները պարզել են, որ սննդային քմահաճությունը դիտվում է ոչ բոլոր մշակույթներում: Տարբեր տարածաշրջանների հղիների սննդային ցանկությունները տարբերվում են միմյանցից: Օրինակ, Ճապոնիայում դա կարող է հաճախ լինել բրինձը:

Բայց չի հաստատվել այն փաստը, որ հղիի օրգանիզմում պակասել են այդ մթերքում պարունակվող նյութերը: Դա նշանակում է, որ այդ ցանկությունների հիմքում ընկած չէ բիոքիմիական պահանջը, կամ ոչ միշտ է ընկած:

Չնայած հղիությունն այնպիսի ծանր, երկարատև, հանելուկային շրջան է, որ եթե կինն ինչ-որ մթերքի չափազանց մեծ պահանջ է զգում, նրան պետք չէ արգելել ուտել  այն: Մանավանդ, որ դրանք հիմնականում բնավ էլ վնասակար չեն օրգանիզմի համար, հաճախ նույնիսկ բավականին օգտակար են:

Բայց նաև հնարավոր է, որ կինն այդ ժամանակ պարզապես իրեն ազատություն է տալիս՝ ուտելու այն, ինչից մինչ այդ խուսափել է. օրինակ՝ շոկոլադ, խմորեղեն: Եվ եթե դա կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը, ինչը ցանկալի չէ հղիության ընթացքում, նման դեպքերում սահմանափակումներն, իհարկե, ավելորդ չեն լինի:

Երբեմն հղին, ստանալով իր ցանկացածը, դա ընկալում է իր ընտանիքի, ամուսնու կողմից հոգատարության նշան, որը խիստ անհրաժեշտ է նրան  ֆիզիոլոգիական և հոգեբանական տվյալ դժվարին վիճակում:

Բայց, այնուամենայնիվ, մնում է անհասկանալի այնպիսի նյութերի անզուսպ պահանջը, ինչպիսիք են կավիճը, հողը և այլն: Հավանաբար այս ասպարեզում նոր հետազոտությունների անհրաժեշտություն դեռևս առկա է:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ